ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավորների վոյաժների վերջը եկել է. պայմանները խստացվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկրում պաշտոնյա լինելու առավելություններից մեկը շատերը համարում են տարբեր երկրներ գործուղումների մեկնելը: Այդպես միշտ էլ եղել է, սակայն հաճախ այդ գործուղումների արդյունավետությունը չի զգացվել:

Գործուղումներից հետո պաշտոնյաները բավարարվում են միայն ասուլիսներ տալով, իրենց արածը գովերգելով, սակայն իրական արդյունքն այդպես էլ չի երեւում: Գործուղումները շրջագայելու լավ առիթ են հատկապես պատգամավորների համար, ովքեր նիստերը թողած՝ վոյաժների են մասնակցում արտերկրում եւ անուն հանում, թե աշխատանք են կատարում:

Վեցերորդ գումարման խորհրդարանում եւս արդեն բազմաթիվ գործուղումների մեկնողներ են եղել: Թերեւս հենց գործուղումների հետ կապված հարցերը կանոնակարգելու եւ, ինչու ոչ, բարդացնելու նպատակով օրեր առաջ պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգ է սահմանվել ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանի կողմից, որը նպատակ ունի այնպես անել, որ գործուղումները վոյաժների չվերածվեն:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս