«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իսրայելի իշխանությունները կասկածներ ունեն, թե Aeronautics Defense Systems ընկերությունը խախտել է պայմանավորվածությունները. Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառած ընկերության ղեկավարությունը դրանք փորձարկել է հայկական դիրքերի վրա: Թեեւ այս ընկերությունը կտրականապես հերքել է լուրերը, բայց Իսրայելի ՊՆ-ում հետաքննություն է սկսվել:
Ռազմաքաղաքական եւ միջազգային հարցերով իսրայելցի փորձագետ Յակով Կեդմին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Այդ դեպքի հետ կապված մանրամասներ առհասարակ չեն հրապարակվում, սակայն, որպես կանոն, վաճառքի թույլտվություն, հատկապես, կոնֆլիկտային գոտիների դեպքում, տրվում է պայմանով, որ չի թույլատրում որեւէ մասնակցություն վաճառված սպառազինության փորձարկմանը: Իհարկե, նման միջադեպերը կարող են իրենց ազդեցությունը թողնել թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետ հարաբերություններում, հենց այդ պատճառով էլ այժմ հետաքննություն է տարվում՝ պարզելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: