Ռուսաստանն ամեն կերպ կտորպեդահարի Եվրամիություն-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրումը. ԵԽ պատգամավոր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարում է, թե Բրյուսելը պատրաստել է «ե՛ւ թուղթը, ե՛ւ թանաքը»՝ Եվրամիություն-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրման համար, մինչ Սերժ Սարգսյանն էլ վստահեցնում է, որ Հայաստանն անպայման կստորագրի այն, ԵԽ պատգամավորները շարունակում են թերահավատ լինել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԵԽ պատգամավորներից ազգությամբ չեխ Յարոմիր Շտետինան հայտարարել է, թե ՌԴ-ն ամեն կերպ կտորպեդահարի այս գործընթացը: «Ես կարծում եմ, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի այդ համաձայնագիրը չստորագրվի: Հայաստանը կարեւոր տարածք է ՌԴ-ի համար, եւ վերջինս պահում է Հայաստանին, որպեսզի այն լինի միայն Եվրասիական տնտեսական միության կազմում»,- ասել է եվրոպացի պատգամավորը»:

Ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս