Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Տեղացած առատ ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն