Ոստիկանները հայտնաբերեցին Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվող 50-ամյա տղամարդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 9-ին՝ ժամը 15.40-ին, կամավոր ՔՀԳՎ է ներկայացել 1968 թ. ծնված Արթուր Մ.-ն, որը ս/թ հունվարի 11-ից Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ Կոստանայի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում է ՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի /հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը/ մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:
Արթուր Մ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ԵՔՎ ՁՊՎ:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ Գլխավոր դատախազություն:




Լրահոս