ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` համացանցից

Հիշողություններ անցյալ դարից… Հետաքրքիր է` օգտվողներ կա՞ն այս «գրասենյակից»:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ժամկետում է անցկացվում ծառայողական քննությունը: Ուզում եմ իմանալ, թե ո՞ր պահից է հաշվվում այդ ժամկետը:

Իռեն Գեւորգյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ծառայողական քննությունն անցկացվում է մեկամuյա ժամկետում, որը հաշվվում է քննություն անցկացնելու մաuին Խորհրդի կողմից որոշում ընդունելու պահից: Եթե տարբեր ժամկետներում ծառայողական քննության միեւնույն կողմերի կամ միեւնույն կարգապահական խախտման վերաբերյալ տարբեր կողմերի ներկայացրած դիմումների կապակցությամբ ծառայողական քննության նյութերը Խորհրդի որոշմամբ միացվում են, ծառայողական քննության անցկացման մեկամսյա ժամկետը հաշվվում է այդ ծառայողական քննության կողմերի դիմումների հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու մասին Խորհրդի կողմից ավելի վաղ ընդունված որոշման պահից:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերը կարող են միջնորդություններ ներկայացնել քննություն անցկացնելու կարգով նախատեսված գործողություններ կատարելու վերաբերյալ:

 

 

ՀԱՐՑ. Շուտով լրանում է իմ կենսաթոշակի անցնելու տարիքը: Ունեմ 3-րդ կարգի հաշմանդամություն եւ ստանում եմ հաշմանդամության թոշակ: Ուզում եմ իմանալ` կենսաթոշակի անցնելուց հետո իմ թոշակի գումարն ավելանալո՞ւ է: Խնդրում եմ հնարավորինս մանրամասն ներկայացնել` եթե ավելանալու է, ապա ինչքա՞ն, իսկ եթե ոչ, ինչո՞ւ:

Լուիզա Վարդանյան (63 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում եմ, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք իր ընտրությամբ:
Օրենքի 55-րդ հոդվածի համաձայն` սկսած 2014 թվականի հունվարի 1-ից հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`
1) առաջին խմբի համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով,
2) երկրորդ խմբի համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:
Հաշմանդամության 3-րդ խմբի համար հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին հավելում չի տրվում:
Ելնելով վերոգրյալից` Լ. Վարդանյանի 63 տարին լրանալուց հետո (տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելուց հետո) կենսաթոշակի տեսակը փոխելու հարցով քաղաքացին կարող է դիմել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Բայց քանի որ 3-րդ խմբի համար հիմնական կենսաթոշակին հավելում չի տրվում, ուստի տարիքային աշխատանքային կենսաթոշակի չափը կլինի հավասար հաշմանդամության 3-րդ խմբով աշխատանքային կենսաթոշակի համար հաշվարկված չափին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հերթական անտրամաբանական պատասխանը. ստացվում է, որ 3-րդ խմբի հաշմանդամությունը հաշմանդամություն չէ՞: Կարծում ենք` արդարացի կլիներ, որ գոնե 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում աշխատանքային կենսաթոշակի թեկուզ չնչին հավելում լիներ:




Լրահոս