Օրեր առաջ Երևանի Չարենցի փողոցում կրակոցներ էին հնչել: Ոստիկանությունը դեպքի առթիվ մանրամասներ է ներկայացրել:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի լրագրողը ականատես էր եղել, որ Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Գոլդ» հյուրանոցային համալիրից երիտասարդներ է բերման ենթարկել: Դիմակավորված և զինված ոստիկանները մտնելով հյուրանոցային համալիր, այնտեղից մի քանի քաղաքացիների են բերման ենթարկել: Բերման ենթարկված երիտասարդները Չարենցի փողոցում կրակոցներ հնչեցրած երիտասարդներն էին եղել: