Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ 2018 թվականի ապրիլի 4-ին, ժամը 12։00-ին «Հենարան» մամուլի ակումբում (հասցեն՝ Երեւան, Խանջյան 13, հեռ.՝ 54-23-13) տեղի կունենա ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի ասուլիսը։
Թեման՝ «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում»։
Ամբողջական վերլուծությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
***
***
Վաղը՝ ապրիլի 4-ին, ժամը 11։30-ին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի դահլիճում (հասցե՝ Մ. Մկրտչյան 5) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Բիզնես Արմենիայի աջակցությամբՀայոց արքաների, թագուհիների և այլ պատմական թեմաներով հուշանվերներինոր մեկնարկած արտադրության և արտահանմանծրագրի մասին։ Ծրագրի գաղափարը ՀՀ վարչապետ, Բիզնես Արմենիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանինն է։
Բանախոսներ.
- Արմեն Ավակ Ավակյան – Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն
- Հայկ Միրզոյան – Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար
- Արսեն Մելիքսեթյան – «47 դիզայն» ընկերության հիմնադիր տնօրեն
***