Օրինագիծը, ըստ որի` հունվարի 3-ը, 4-ը եւ 5-ն այլեւս համարվելու են աշխատանքային օրեր, ներառվել է ԱԺ հանձնաժողովի նիստում եւ կքննարկվի ապրիլի 10-ին մեկնարկող լիագումար նիստում: «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությամբ դեռ նախորդ տարվա վերջին հանդես էր եկել վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունիսի 1-ից:
Եւ 2019 թվականին հունվարի 3-5-ը կլինեն աշխատանքային օրեր, իսկ ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը եւ հունվարի 6-ը: Նկատենք, որ հաջորդ տարի Կարեն Կարապետյանը չի լինի վարչապետ. կառավարության ղեկավարի պաշտոնում նրա վերջին օրերն են, բայց, փաստորեն, հասցրեց նման «վատություն» անել:
Սակայն այսօր պետաիրավական հանձնաժոովում քննարկման ժամանակ պատգամավորներից մի քանիսն առարկություններ հայտնեցին, և որոշում կայացվեց հետաձգել նախագծի քննարկումը: