Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 4-ին, ժամը 11:55-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի 041 AD 61 և «Volvo FH 460» մակնիշի 34 UG 7954 պետհամարանիշերով բեռնատարները. «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարի վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները «Volvo FH 460» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի անվադողի տակից դուրս են բերել վարորդի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին, ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան ու իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:




Լրահոս