«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ ապրիլի 8-ին, «Ֆլորենս» ռեստորանում կայանալու է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոյի՝ Վաչիկ Ղազարյանի որդու՝ Մհերի հարսանիքը, որին ներկա է լինելու ողջ իշխանական էլիտան։
Հարսանիքը նախապես ծրագրված էր ապրիլի 7-ին, սակայն Սերժ Սարգսյանի՝ Վատիկան այցի պատճառով մեկ օր հետաձգվել է։
Հարսնացուն, մեր տեղեկություններով, համեստ ընտանիքից է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: