ՖՈՏՈ. Ջենտլմեն քաղաքապետը. մեկ ամսվա մեջ ահագին քերականություն են սովորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ ավագանու հայտնի նիստում իր թիմակիցներին հրահանգեց հարձակվել «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների վրա, միեւնույն ժամանակ գերպարտաճանաչ է կանանց տոները շնորհավորելու հարցում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա դեռ երեկվանից ապրիլի 7-ի կապակցությամբ շնորհավորական բացիկներ էր ուղարկում իր ֆեյսբուքյան կին ընկերներին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ե՛ւ քաղաքապետը, ե՛ւ վարչական շրջանի բոլոր ղեկավարներն իրենց ֆեյսբուքյան էջերը վարելու համար հաստիքներ էին ավելացրել: Այս դեպքում քաղաքապետի ֆեյսբուքյան էջի (դժվար քաղաքապետը ինքնուրույն զբաղվի իր այդ էջով) պատասխանատուն արագ գործեց:

Լավ է, որ Տարոն Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջի կին ընկերների տոները հիշում է ու շնորհավորում, բայց շատ ավելի լավ կլիներ, եթե նա նույն պարտաճանաչությամբ լուծեր քաղաքի խնդիրները: Ի դեպ, մարտի 8-ի շնորհավորական բացիկները տառասխալով էին գրված. «խորին» բառը գրված էր «խորհին»: Այս անգամ, սակայն, տառասխալներ չկային. մեկ ամսվա մեջ ահագին քերականություն են սովորել:




Լրահոս