Ապրիլի 10-ին լրանում է Մարաղայի կոտորածի 26-րդ տարելիցը, մինչդեռ Ադրբեջանն առ այսօր պատասխան չի տվել հայերի զանգվածային ջարդերի համար:
Այս տարիներին ի՞նչ է արվել եւ ի՞նչ պետք է արվի` միջազգային հանրության ուշադրությունը այդ սահմռկեցուցիչ դեպքերի վրա սեւեռելու համար:
Թեմայի շրջանակներում ապրիլի 10-ին, ժամը 13.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կխոսեն «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը եւ «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը:
***
Ապրիլի 10-ին, ժամը 11։30-ին, Ելակետ մամուլի ակումբում տեղի կունենա «Նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների ապրելակերպի խոչընդոտները Հայաստանում» թեմայով ասուլիս։
Բանախոսներն են՝ «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի բաժանմունքի մանկաբույժ Անի Գևորգյանը, «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ անդամ Լուսինե Դաշյանը, բարերար Ելենա Բաղդասարյանը:
Հայաստանում գրանցված նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների թիվն անցնում է 3000-ից: Այդ թվում՝ բազմաթիվ գենետիկ սինդրոմներ և մուտացիաներ, էպիլեպսիայի բազմատեսակ դրսևորումներ, մանկական ուղեղային կաթված և այլն։ Տարեցտարի այս ցուցանիշն ակնհայտ աճ է գրանցում: Պետությունն օգնություն է ցուցաբերում բացառապես միայն պետպատվերի շրջանակում, որի մեջ մտնում է դիսպանսեր հսկողություն խորհրդատվության տեսքով: Անհրաժեշտ կարևոր դեղամիջոցների և հետազոտությունների մեծ մասը հասանելի չէ կարիքավորներին Հայաստանում լիցենզավորված չլինելու, կամ բարձր արժեքի պատճառով:
Բանախոսները կանդրադառնան, թե ի՞նչ միջամտության կարիք կա այս ոլորտի կարգավորման համար, ինչու՞ են ծնողները հաճախ թաքցնում այս հիվանդությունը, ինչպե՞ս պայքարել հասարակության բացասական վերաբերմունքի դեմ, ինչպե՞ս բարձրացնել մասնագետների և հասարակության իրազեկվածության մակարդակը:
***
Ապրիլի 10–ին ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանը և Կարեն Կիրակոսյանը կխոսեն վերջին օրերին իրենց կողմից խարդախություն կատարելու մասին տարածված տեղեկատվությունից և կպարզաբանեն ոստիկանության կողմիցիրենց դեմ հարուցված քրեական գործի դրդապաճառները:
***
Ապրիլի 10-ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Սինջար եզդիների ազգային միավորում» նախագահ ԲորիսՄուրազին կխոսի Իրաքի եզդիների նկատմամբ թուրքական վտանգի մեծացման մասին, կներկայացնի մանրամասներ 5 ամիս Իրաքում գտնվելու իրայցի վերաբերյալ և կանդրադառնա ցեղասպանությունից մազապուրծ եղած եզդիների ճակատագրին:
***
Ապրիլի 10-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ ինչպես Հայաստանում ստեղծել տասնյակ հազարավոր վճարունակ նոր աշխատատեղեր. դիտարկումներ փոքր և միջին բիզնեսի (ՓՄՁ) ոլորտում առկա հնարավորությունների իրացման խնդրի շուրջ: