Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյան գերմանական ավտոմեքենան փոխարինել է ճապոնականով. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավար Արամ Թանանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր և կնոջ 2017 թ. տարեկան հայտարարագրերը:

Թանանյանի հայտարարագիրը բավականին սեղմ է: Նա հայտարարագրել է միայն 350 հազար դրամ դրամական միջոցներ և 10 միլիոն 922 հազար դրամ եկամուտներ: Եկամուտների համար աղբյուր են ծառայել 8 միլիոն 310 հազար դրամ ու 624 հազար դրամ աշխատավարձերն ու 1 միլիոն 987 հազար դրամ կենսաթոշակը:

Կինը՝ Սուսաննա Հովակիմյանը, տարբերություն ամուսնու՝ նախորդ տարի որոշել է վաճառել իր հին ավտոմեքենան, փոխարինելով այն մեկ այլ մակնիշի մեքենայով: Մասնավորապես, նա 1 միլիոն դրամով վաճառել է իր «OPEL VECTRA 1.6 I» մակնիշի ավտոմեքենան և 4 հազար 500 ԱՄՆ դոլարով ձեռք բերել «HONDA CR–V 2.4 I» մակնիշի մեքենա:

Դրամական միջոցներն ըստ հայտարարագրի՝ տարվա սկզբին կազմել են 1,5 միլիոն դրամ, սակայն տարեվերջին նա այլևս դրամական միջոցներ չի ունեցել: Եկամուտներն էլ կազմել են 1 միլիոն 380 հազար դրամ, որից մեկ միլիոնը մեքենայի վաճառքից ստացված գումարն է, իսկ 380 հազար դրամն էլ իր աշխատավարձը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս