Սոցիալական բո՞ւնտ է սպասվում. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում 100 հազարից ավելի մարդ հաշմանդամության կենսաթոշակ է ստանում: Նրանցից 70 հազարը ցմահ թոշակ ստացողներն են, իսկ մնացածը ամեն տարի բուժզննում անցնողները:

«Փաստ» օրաթերթի աղբյուրների վկայությամբ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանն է ներկայացնելու նախագիծ, որով փոխվում են հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու չափորոշիչները:

Բանն այն է, որ դրանք անհամեմատ ավելի խստացվելու են:

Մեր աղբյուրի պնդմամբ, նախագիծն ընդունվելու դեպքում (իսկ այն անպայման ընդունվելու է), մոտ տասնհինգ հազար մարդ կզրկվի հաշմանդամության թոշակից:

Սա լուրջ խմորումներ կարող է առաջացնել, հազարավոր հիվանդներ հաշմանդամության կարգ չեն ստանա այլևս:

Չի բացառվում, որ այս պատճառով Հայաստանում սոցիալական բունտ սկսվի:

Նախագծի նպատակը շատ պարզ է, ուզում են բյուջեի փողերը խնայել:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս