Մասիսի զինկոմիսա­րիատն արդեն լուծարվել է. խոշորացում է տեղի ունենում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունն արդեն գործողության մեջ է դրել զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը, որը, ինչպես պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր ներկայացնում, ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում։

Երեկ տեղեկացանք, որ Մասիսի զինկոմիսարիատն արդեն լուծարվել է եւ մոտ օրերս կմիանա Արտաշատի զինկոմիսարիատին։ Զինկոմ Գագիկ Մանուկյանը մեզ մանրամասներ չհայտնեց, ասաց միայն, որ խոշորացման, բարեփոխման ծրագիր է իրականացվում, իսկ ինքն արդեն թոշակի է գնացել եւ այլեւս ծառայություն չի իրականացնելու։

Նշենք, որ «Պաշտպանության մասին» նոր օրենքով՝ զինկոմիսարիատների կառավարումը ԶՈՒ գլխավոր շտաբից փոխանցվում է ՊՆ-ին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս