Երգչուհի Քրիստինե Պեպելյանը գրառում է կատարել` հայտարարելով, որ ոչ մի հայի ձեռք չպետք է բարձրանա հայի վրա:
«Ես Հայաստանի հանրապետության քաղաքացի եմ, երևանցի, մարդ, ով չի կարող անտեսել կամ ձևացնել, իբրև ոչինչ չի կատարվում:
Ես քաղաքանության լեզուն չգիտեմ,բայց փոխարենը գիտեմ սրտիս լեզուն ու իմ խնդրանքը մեկն է ՝ ոչ մի հայի ձեռք չպետք է բարձրանա հայի վրա։ Հայը չի կարող հայի թշնամին լինել:
Աստված Մեզ հետ …ուզում եմ,որ խաղաղ լինենք!»: