ArmLur.am-ի տեղեկություններով` Կարեն Կարապետյանը քիչ առաջ գնացել է նախագահի նստավայր և ներկայացրել է հրաժարականի դիմումը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Քիչ անց պարզ կլինի` ինչպիսի որոշում կկայացնի նախագահը: Սպասենք պաշտոնական հաղորդագրությանը: Ըստ ամենայնի` Կարեն կարապետյանը փորձում է խուսափել արյունահեղությունից, ուստի կհրաժարվի նաև վարչապետի ՀՀԿ-ի թեկնածությունից:
Հիշեցնենք, սակայն, որ այսօր ՀՀԿ-ն որոշել է, որ պետք է ունենա իր թեկնածուն:
Նախագահի գրասենյակից դեռևս չի հաջողվում պաշտոնապես պարզաբանում ստանալ: