Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը:

«Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են Հայաստանի ներքաղաքական ներկայիս իրադրությունը: Նուրսուլթան Նազարբաևը համոզմունք է հայտնել, որ բարեկամական հայ ժողովուրդը կգտնի ստեղծված ճգնաժամից դուրս գալու ճիշտ ուղին՝ կառուցողական երկխոսության և իրավական դաշտի շրջանակում»,- ասվում է նախագահականում տեղադրված հայտարարության մեջ:




Լրահոս