Կառավարությունը կհարգի Սերժ Սարգսյանի դիմումը՝ առանձնատնից հրաժարվելու վերաբերյալ. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը կստանա օրենքով նախատեսված բոլոր արտոնությունները: Նա նաև նշեց, թե  կառավարությունը կհարգի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի` կառավարական առանձնատան սեփականության իրավունքից հրաժարվելու մասին դիմումը։

«Կառավարությունը կհարգի Սերժ Սարգսյանի դիմումը՝ առանձնատնից հրաժարվելու վերաբերյալ, իսկ դրանից հետո, օրենքով սահմանված կարգով, նրան՝ որպես պաշտոնաթող նախագահ նախատեսված հնարավորությունները կտրվեն»,-նշել է Փաշինյանը:

Ապրիլի 17-ին ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու հարցը, «Ելք» խմբակցությունն անդրադարձել էր այդ առանձնատան հարցին` կոչ անելով Սերժ Սարգսյանին հրաժարվել դրանից։

Ի պատասխան Սերժ Սարգսյանն արձագանքել էր. «Եթե օրենքով չի հասնում, կարող եմ հետ վերադարձնել: Բայց եթե հասնում է, կարող եք շնորհավորել, որովհետև բոլոր դեպքերում ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»։ Սակայն մեկ օր անց՝ ապրիլի 18-ին, Սերժ Սարգսյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ հրաժարվում է իրեն հատկացված սեփականությունից։ Սակայն կառավարության այն որոշումը, որով տրվել էր այդ առանձնատունը, դեռ չեղյալ չի համարվել:




Լրահոս