Վալերի Օսիպյանը կդառնա ոստիկանապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ոստիկանության պետ կդառնա Երեւանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Նա իր ելույթում հույս է հայտնել, թե Օսիպյանը կարդարացնի սպասումները:

«Բողոքի ակցիաների ժամանակ ես եւ Վալերի Օսիպյանը, մենք եւ Օսիպյանը գտնվում էինք բարիկադների երկու կողմերում։ Որոշեցի, որ այս որոշումից հետո բոլորս նույն կողմում հայտնվենք։ Լավ սիմվոլ է, որ փշալարերի կուլտուրան Հայաստանից վերացնենք»,- նշել է Փաշինյանը։




Լրահոս