Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռը ամպրոպի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 22-ին «Շերեմետեւո» օդանավակայանից Մոսկվա–Երեւան չվերթի ինքնաթիռը ուժեղ ամպրոպի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին տվյալ չվերթի ուղեւորներից մի քանիսը:

Նրանց պատմելով` ինքնաթիռը մի քանի պտույտ է կատարել թռիչքուղու վրա, ապա գնացել եւ հարկադիր վայրէջք կատարել Մինվոդիում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուղեւորները ստիպված են եղել մեկ ժամ մնալ ինքնաթիռի մեջ, ինչից հետո վերադարձել են Երեւան եւ բարեհաջող վայրէջք կատարել:




Լրահոս