«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Փաստաբանների դպրոցն օրերս ավարտել է նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր, նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի որդին՝ Ալեքսանդր Հարությունյանը: Ուշագրավն այն է, որ Ալեքսանդրը մեկ անգամ անբավարար էր ստացել քննություններից եւ փաստաբանների դպրոցը կարողացավ ավարտել 2-րդ անգամ քննությունները հանձնելուց հետո:
Նշենք, որ Ալեքսանդր Հարությունյանը 28 տարեկան է, աշխատել է արդարադատության նախարարությունում, այժմ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խորհրդականն է: Փաստաբանների դպրոցի ղեկավար Սիմոն Բաբայանը հաստատեց մեր տեղեկությունը․ «Այո, Ալեքսանդր Հարությունյանը վերահանձնել է որակավորման քննությունը եւ արդեն ստացել է արտոնագիր»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: