Կարևոր է, որպեսզի մարդիկ մի փոքրիկ Ահնիձոր ունենան այստեղ. Արմեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երեւանի Աբովյան պուրակի հարեւանությամբ կառուցվող «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանի շենք, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Մեծանուն գրողի որդու՝ Դավիթ Մաթեւոսյանի ուղեկցությամբ, Հանրապետության նախագահը շրջայց է կատարել տարածքում: Դավիթ Մաթեւոսյանը ներկայացրել է կատարված աշխատանքները, կենտրոն-թանգարանի ամբողջական նախագիծն ու հայեցակարգը, կենտրոնի առաքելությունը։ Նշվել է, որ կենտրոն-թանգարանի գործունեությունն ուղղված է լինելու ոչ միայն Հրանտ Մաթեւոսյանի գրական ժառանգության, այլեւ հայ մշակույթի ու գրականության տարածմանն ու պրոպագանդմանը:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է մեծանուն գրողի գրական ժառանգության պահպանությանն ու տարածմանն ուղղված աշխատանքները, կենտրոն-թանգարանի ամբողջական ավարտը մինչև 2020 թվականը՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանը:

«Կարեւոր է, որպեսզի մարդիկ մի փոքրիկ Ահնիձոր ունենան այստեղ, կարողանան գալ եւ շփվել մեր մեծ վարպետի աշխատանքի, կյանքի ու ստեղծագործության հետ»,- նշել է Արմեն Սարգսյանը




Լրահոս