Ռեալը դիտարկում է Մարկոս Ալոնսոյի վերադարձը Չելսիից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», որի սանն է:

Ինչպես վստահեցնում է «The Guardian»-ը, մադրիդյան ակումբի ներկայացուցիչները շարունակում են կազմն ուժեղացնելու տարբերակներ փնտրել, և թեկնածուներից մեկը հենց 27-ամյա ֆուտբոլիստն է:

Ալոնսոն 1990-ից 2010 թվականներին է եղել «Ռեալի» համակարգում:Մադրիդյան թիմի հիմնական կազմում պաշտպանը միայն մեկ հանդիպման է մասնակցել 2010 թվականի գարնանը:

Նախքան 2016 թվականին «Չելսի» տեղափոխվելը` նա հասցրել է խաղալ նաև «Բոլտոնում», «Ֆիորենտինայում» և «Սանդերլենդում»:

Նախորդ մրցաշրջանում Ալոնսոն անգլիական Պրեմիեր-լիգայի 33 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս