Սեպտեմբերի 26-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 26-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա քննարկում՝ «Աժ ընտրություններին ընդառաջ՝ Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելը հրատապ է ու անհրաժեշտ. ինչո՞ւ: Փորձագետների ահազանգը. հիմնավորումները. կատարված ուսումնասիրությունների արդյունքները» թեմայի շուրջ:

Բանախոսներն են՝

Թամարա Աբրահամյան – «Արազա» ԲՀԿ նախագահ

Իրինա Գասպարյան – փորձագետ

Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղղարկվել նաև

Դանիել Իոաննիսյանին – ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար

ԱԺ խմբակություններին

***

Սեպտեմբերի 26-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ Երևանցու՝ որպես սպառողի և քաղաքացու սպասումները Երևանի նորընտիր ավագանուց:

***

Սեպտեմբերի  26-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

 ԹԵՄԱ՝ Իրանում կազմակերպված ահաբեկչության հետքերով. նոր իրավիճակ տարածաշրջանում. Իրանին սպառնացող հնարավոր անկայունության ազդեցությունըտարածաշրջանի անվտանգային համակարգերի վրա:




Լրահոս