Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտպանության բնագավառում ներդրումների շտապ ավելացման անհրաժեշտություն Է տեսնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 4-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքները:
«Մենք պաշտպանական ներդրումների անհապաղ ավելացման անհրաժեշտություն ենք տեսնում: Ես ակնկալում եմ, որ տարեցտարի մենք կտեսնենք պաշտպանական ծախսերի ավելացում եւ կհասնենք ՀՆԱ-ի 2 տոկոսի ցուցանիշին»,-ասել Է նա: Նրա խոսքով՝ դաշինքի անդամ երկրները մոտ ժամանակներս կներկայացնեն պաշտպանության ծախսերի ավելացման պլանները:
«ՆԱՏՕ-ի բոլոր երկրները մինչեւ տարեվերջ կներկայացնեն պաշտպանության ծախսերի ավելացման, այդ թվում՝ նոր ռազմական հնարավորությունների ձեռքբերման ազգային պլաններ: Եվ մենք դրանք կքննարկենք փետրվարին»,-հավելել Է դաշինքի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: