Մարտի 1-ի գործով քննիչները հարցաքննելուց առաջ մեկ բան են ասում. Ներքին զորքերի սպաներն անհանգստացած են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 2008 թվականի մարտի 1-ի գործով այս օրերին հատուկ քննչական ծառայություն հրավիրված Ներքին զորքերի ծառայողներին ՀՔԾ քննիչները հարցաքննելուց առաջ մեկ արտահայտություն են անում. «Իրավիճակ է փոխվել, եւ պետք է պատմեք ճշմարտությունը»:

Գրել էինք, որ ՀՔԾ-ն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով հարցաքննության է հրավիրում Ներքին զորքերի նախկին պաշտոնատար անձանց: Մասնավորապես, հրամանատար Գրիգոր Գրիգորյանի` Շերիֆի տեղակալ Արթուր Խաչատրյանին հրավիրել էին հարցաքննության եւ հետաքրքրվել բանակի ներգրավածության մասին, բանակի ստորաբաժանումների պատրաստվելու, տեղակայման, գործողությունների կամ հրամանների մասին: ՀՔԾ քննիչները հետաքրքրվել էին, թե արտակարգ իրադրության ժամանակ որտեղ են նրանք տեղակայված եղել, եւ այլ հարցեր:

«Ժողովուրդ օրաթերթին հարցաքննված ներքին զորքերի սպաների ցուցմունք-մտահոգություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ՀՔԾ քննիչները, հարցաքննության հրավիրելով Ներքին զորքերի սպաներին, նրանց նախ հայտնում են, որ իրավիճակ է փոխվել, եւ հիմա պետք է պատմեն այն, ինչ իրականում եղել է: Սպաները իրենց ցուցմունքներում նշել են այն, ինչ դեռեւս տարիներ առաջ գրած իրենց ցուցմունքներում են գրել: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ներքին զորքերի սպաներից շատերը քննիչների հարցադրումներին չեն կարողացել պատասխանել` նշելով, որ 10 տարի է անցել, չեն հիշում: Ըստ էության, այս հանգամանքը այդքան էլ դուր չի եկել ՀՔԾ քննիչներին, եւ վերջիններս իրենց հարցադրումները պնդել են մի քանի անգամ, ինչը սպաների մոտ անհանգստություն է առաջացրել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Ներքին զորքերի նախկին աշխատակիցները իրենց մտերիմ շրջապատում հայտնել են, որ մտահոգված են իրենց ուղարկված ծանուցումներից եւ քննիչների հարցադրումներից, քանի որ անցել է 10 տարի, եւ կան բաներ, որոնք այդքան էլ լավ չեն հիշում:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`ՀՔԾ-ն այս օրերին հարցաքննության էհրավիրում Ներքին զորքերի նախկին տեղակալներին, սպաներին, որոնք 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո ազատվել են աշխատանքից` կա՛մ սեփական դիմումի համաձայն կա՛մ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Սակայն նկատենք` մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի կազմում են եղել այնպիսի անձինք, որոնք այս օրերին բավականին բարձր պաշտոն են զբաղեցնում: Օրինակ` տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը մարտի 1-ին եղել է իրադարձությունների կիզակետում.նա 2008 թվականին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի հետախուզության բաժնի ավագ սպայի պաշտոնը եւ,ըստ էության,նա եւս կարող էր ականատես լինել, թե բանակը որտեղ է տեղակայված եղել, իրենքինչգործողություններ են իրականացրել եւ այսպես շարունակ: Ավելին, բացի Եգոր Կարապետյանից, մարտի 1-ի իրադարձությունների ժամանակՆերքին զորքերի աշխատակիցներից շատերը այս օրերին ե՛ւ ոստիկանությունում, ե՛ւ Ազգային անվտանգության ծառայությունում բարձր պաշտոն են զբաղեցնում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` գործող պաշտոնատար անձանց դեռեւս հարցաքննության չեն հրավիրել, ինչը տարբեր հարցեր է առաջ քաշում, որոնք առայժմ պատասխան չունեն:

Օգոստոսի 24-ին ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ են դրել «2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Այս որոշումից հետո Ներքին զորքերի մի շարք աշխատակիցներ եւս սպասում են այն հանգամանքին, որիրենց եւս փոխհատուցում տրվի, քանի որվերջիններս այդ իրադարձությունների ժամանակ վնասվածքներ են ստացել եւ ամիսներ շարունակ հիվանդանոցներում բուժվել են եւ դեռ ավելին` պատրաստ են ներկայացնել իրենց բժշկական փաստաթղթերը, որ իրենք եւստուժող են եղել կատարված դեպքերի ժամանակ:

Քնար Մանուկյան




Լրահոս