Ալավերդի քաղաքի տարածքում պայթեցման եղանակով ժայռային բնահողի փխրեցում
իրականացնելու համար դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ից մինչև 20:00-ն,
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհին կդադարեցվի
ավտոտրանսպորտային երթևեկությունը։
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է դեպի Բագրատաշեն և հակառակ
ուղղությամբ երթևեկել Մ16, Մ4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ6 ճանապարհով։
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման
(Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման աշխատանքների շրջանակներում։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն