Փետրվարի 1-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 1-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

ԹԵՄԱ՝ իրավական ոլորտի բարձիթողի վիճակը հնարավոր է պետությանը վերածել դահիճի կարգավիճակի. փաստաբանի բացահայտումները. «Նորք Մարաշ» զինված խմբի գործը:

****

Փետրվարի 1-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվեն փաստաբան Արայիկ Պապիկյանը, քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը եւ գրականագետ Դավիթ Գասպարյանը։

ԹԵՄԱ՝ հեղափոխությունը և արդարադատությունը. իրողություններ և ակնկալիքներ:

***

Փետրվարի 1-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Սպառողների ասոցիացիա հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը և Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ սպառողական շուկայի միտումներ և իրավասու տեսչական մարմինների արդյունավետության շուրջ:

***

Փետրվարի 1-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Փոխենք միասին» քաղաքացիական նախաձեռնության խմբի լիազոր ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը:

Թեման՝ Ի՞նչ փուլում է գտնվում Սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակով նախաձեռնած ստորագրահավաքի գործընթացը  ևի՞նչ արձագանքներ կան:

***

Փետրվարի 1-ինժամը 11։00-ին «Մարիոթ» հյուրանոցի «Լևոն Կիլիկեցի» սրահում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում ՄեծԲրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը կստորագրեն Համագործակցության հուշագիր,որով կարձանագրվի կողմերի հետաքրքրությունը՝ խորացնելու և համակարգելու համագործակցությունը Հայաստանի հեռավոր համայնքներում՝ երիտասարդներինանգլերեն լեզվի ուսուցման և նրանց հմտությունների զարգացման միջոցով։

Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա կլինեն Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, դպրոցների տնօրեններ, ոլորտի ներկայացուցիչներ: Շահառու համայնքների աշակերտներն ու ուսուցչական կազմը միջոցառմանը կհետևեն ուղիղ տեսակապի միջոցով:




Լրահոս