Հարգելի գործընկերներ,
Այսօր՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգ օրենքի մեջ փոփոխություններ անելու քննարկմանը ելույթ չէի ունենա այս թեմայով, եթե երեկ այս դահլիճում համապատասխան և բացարձակ ապատեղեկատվություն չտարածեին ադրբեջանական պատվիրակության անդամներ Գաֆարովան և Փաշաևան:
Դե ինչ, նրանք ունեն իրենց չակերտավոր «ճշմարտությունները» որոնք տարիներ շարունակ կրկնում են թութակի պես, սակայն կան պատմականորեն և փաստերով հիմնավորված ճշմարտություններ, որոնք անհերքելի են: Հիմա դուք խոսում եք Խոջալուի ցեղասպանությունից, որի մասին հարցրեք 1988-1993թթ. ձեր երկրի ղեկավարությանը, նաև՝ Էլչիբեյին և Մութալիբովին:
Ինչպես ասում են՝ գողը առաջինն է գոռում՝ «Գողին բռնե՛ք»:
Ուստի, կապված մեր այս քննարկման հետ, առաջարկում եմ հստակ փաստերով հերքված ֆեյք-ելույթների համար սահմանել հատուկ ընթացակարգեր և արդյունքում գոնե պատասխանատու ձևով այստեղ հայտարարել, թե որն է ճշմարտությունը:
Հեշտ չէ, իհարկե, սա բարդ խնդիր է, բայց դա է ձևը, որը կբերի քաղաքական հայտարարությունների պատասխանատվության ինստիտուտի ստեղծմանը մեր վեհաժողովում:
Իսկ եթե անընդհատ նույն երգերը երգեն միայն սեփական երկրի լսարանի համար, ապա մեր աշխատանքի արդյունավետությունը կհավասարվի զրոյի:
Եթե Ադրբեջանի կողմից հայտարարվում է նոր և ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ ծրագրի մասին, ապա դուք արդեն լսել եք «Նոր պատերազմ, նոր տարածքներ» կարգախոսը:
Դե, ուրեմն, հանգիստ և հանդարտ մնացեք ձեր տեղերում, Գաֆարովա և Փաշաևա: