Կաշառքի գործի կիզակետում հայտնված Ռազմիկ Աբրահամյանն ասելու բան չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 30-ին ԱԱԾ-ն ձերբակալել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին: Փոխնախարարին իր աշխատասենյակում 3000 դոլար կաշառք է տվել ՀՀ գլխավոր մանկաբարձ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը: «Ժողովուրդ» օրաթերթը Ռազմիկ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրեն այս ընթացքում հարցաքննության հրավիրել են, թե ոչ, սակայն Աբրահամյանը չցանկացավ խոսել` նշելով, թե հիվանդ պառկած է, եւ ասելու այլ բան չունի: Նկատենք, որ նրան եւս մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու համար:




Լրահոս