«Պարոն Չեմպիոնների Լիգան» լքում է պայքարը, իսկ Մեսիի «Կախարդանքը» կիսաեզրափակչի ուղեգիր է պարգեւում «Բարսելոնային»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացան Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը:
Թուրինում իսկական սենսիացիա գրանցվեց: «Այաքսը» կարողացավ մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով հաղթել «Յուվենտուսին» եւ նվաճել կիսաեզրափակչում խաղալու իրավունք: Տանտերերից հաշիվը բացեց Ռոնալդուն, իսկ հյուրերից պատասխանեցին Վան Դե Բեկն ու Դե Լիգտը:

Հավելենք, որ թուրինսցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն վերջին 9 տարվա մեջ առաջին անգամ չի խաղա Չ/Լ կիսաեզրափակչում:

Օրվա մյուս եւ կենտրոնական խաղում բարդություններ չունեցավ «Բարսելոնան»,որը 3 անպտասխան գնդակ ուղարկեց Սուլշերի «Յունայթեդի» դարպասը:
Դուբլ ձեւակերպեց Մեսին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կոուտինյոն:

Հիշեցնենք, որ «Այաքսը» կխաղա «Ման.Սիթի»-«Տոտենհեմ»(0:1) զույգի հաղթողի հետ, իսկ «Բարսելոնան» `«Պորտու»-«Լիվռրպուլ»(0:2):

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս