![](https://armlur.am/wp-content/uploads/2019/04/57333542_326735968034498_5778257264108371968_n.jpg)
Քիչ առաջ Թուրինի «Յուվենտուսը» սեփական դաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Ֆիորենտինային» եւ ժամանակից շուտ հռչակվեց Իտալիայի չեմպիոն: Սա «Բիանկոներիների» 8-րդ անընդմեջ չեմպիոնությունն էր:
Հավելենք, որ այս խաղում թուրինյան թիմի կազմում գոլ հեղինակեց Ալեքս Սանդրոն, իսկ մյուս գոլը «Յուվենտուսի» հաշվին խփեց «մանուշակների» ֆուտբոլիստ Պեզզելլան: «Ֆիորենտինայից» աչքի ընկավ Միլենկովիչը:
Էդմոն Մարտիրոսյան