Երեւանում կան գծանշումներ, որոնց ներկն արդեն ջնջվել է, կան նաեւ գծանշումներ, որոնց վրա նորն է ներկվել: Այդ կիսատ-պռատ գծանշումները հաճախ խցանումների եւ վթարների պատճառ են դառնում: Բացի այդ, հետիոտնի անցնելու համար նախատեսված դեղին գծերը եւս ջնջված են:
Այս թեմայի շուրջ ArmLur.am լրատավկանը զրուցել է ՃՈ Ճանապարհային երթեւեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանի հետ եւ հետաքրքրվել, թե որ կառույցի կողմից է վերահսկվում: Ո՞ւմ գործառույթների մեջ է մտնում դրանք մաքրելը, ներկելը, եւ ինչո՞ւ դա չի արվում:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան
Ջոն Գարբուզյան