ՀԱՐՑ. Եթե անհատ ձեռնարկատերը զբաղվում է գյուղմթերքների վաճառքով, ապա եկամտային հարկի վճարման դեպքում արդյոք որեւէ արտոնությունից կարո՞ղ է օգտվել, թե՞ ոչ:
Գուրգեն Մովսիսյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մովսիսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին եւ «Եկամտահարկի հաշվարկման եւ բյուրջե վճարման կարգի մասին» հրահանգի 14-րդ կետին համապատասխան` հարկվող եկամուտը որոշելիս գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, ինչպես նաեւ այլ գործունեությունից ստացված եկամուտների չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական եւ այլ գործունեությունից ստացված եկամտի մեջ չի գերազանցում 10%-ը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Եկամտահարկի մասին» օրենքի համաձայն` գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման գործարքների հիմնավորման ժամանակ պետք է ապահովել այն բոլոր վավերապայմանները, որոնք կհիմնավորեն գյուղարտադրանք արտադրող լինելու եւ իր կողմից անմիջականորեն այդ արտադրանքը արտադրված լինելու փաստը: