Վաղարշակ Հարությունյանի կոչումը վերականգնվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի «Վ. Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը»:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը 2002 թ. հուլիսի 22-ին է Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով զրկվել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից:




Լրահոս