Վայոց Ձորի նախկին մարզպետի տեղակալ, «Իմ քայլը» դաշինքի անդամ Ռազմիկ Տոնոյանն աշխատանքից ազատվել է կեղծ դիպլոմ ներկայացնելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Վայոց Ձորի մարզպետի նախկին տեղակալ Ռազմիկ Տոնոյանի նկատմամբ։

Վերջինս 2018 թվականից մինչև այս տարվա հուլիս ամիսն աշխատել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալ և պարզվել է, որ նա կառավարության անձնակազմի կառավարման վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի կեղծ դիպլոմ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս