Սիրիայում թուրքական բանակը ռազմական գործողությունների արդյունքում այդ երկրի Ռաքքա նահանգի հյուսիս-արևելյան հատվածում սահմանային բնակավայր է զավթել, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Գործակալությունը նշում է, որ թուրքերը զավթել են Սուլուք բնակավայրը։ Մինչ այդ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իր վերահսկողության տակ է առել Ռաս էլ-Այըն քաղաքը։