Կալանավորին թմրանյութ փոխանցելու կասկածանքով քաղաքացի է բերման ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի աշխատակիցները, իրացնելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 1-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց փողոցից բերման են ենթարկել քաղաքացի Վ. Մ.-ին։ Վերջինիս մոտից անձնական զննությամբ առանձնացված փաթեթներում հայտնաբերել են 20,47 գրամ քաշով, իսկ ավտոմեքենայից 35,85 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ։

Համաձայն քրեակատարողական հիմնարկի օպերատիվ տվյալների՝ քաղաքացին պատրաստվում էր Երևան քաղաքի Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վերոնշյալը փոխանցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ն. Դ.-ին։

Կատարվում է հետաքննություն։




Լրահոս