Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանը մեկնարկեց արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում:
Մոնակոյում ընթացող կայծակնային շախմատի մրցաշարի 13 տուրերից հետո Լիլիթ Մկրտչյանը հավաքեց 9 միավոր և մրցաշարային աղյուսակում գրավեց 9-րդն տեղը: Նա տոնեց 8 հաղթանակ, կրեց 3 պարտություն, իսկ 3 պարտիա ավարտվեց խաղաղ արդյունքով: Կայծակնային շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության չեմպիոն դարձավ Ալեքսանդրա Կոստենյուկը:
Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին կանցկացվի արագ շախմատի մրցաշարը: