ՀԱՐՑ. Ավտոմեքենաներում գազի բալոնների տեղադրումը լիցենզավորման ենթակա գործունեություն է համարվո՞ւմ, թե՞ոչ:
Կարեն Համբարձումյան (53 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով: Նշենք նաեւ, որոլորտին վերաբերող որոշ հարցեր կանոնակարգված են Հայաստանի Հանրապետության կառավարության 28.09.2005 թվականի N2388-Ն որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առեւտրի իրականացման վայրի կազմակերպում գործունեության տեսակը «Լիցենզավորման մասին»Հայաստանի Հանրապետությանօրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից մեկն է, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետի 18.14-րդ ենթակետով սահմանված են առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար տարեկան պետական տուրքի դրույքաչափեր: