ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2020 թվականի հունվարի 20-ին մեկնարկելու է ԱԺ նոր՝ գարնանային նստաշրջանը. դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2020 թվականի հունվարի 20-ին մեկնարկելու է ԱԺ նոր՝ գարնանային նստաշրջանը: Մեր տեղեկություններով` արդեն հունվարի 13-17-ը նախատեսված են խորհրդարանի հանձնաժողովների նիստերը, որից հետո էլ կմեկնարկեն խորհրդարանի աշխատանքները:

Երեկ արդեն այս հարցի հետ կապված օրենսդիրներն իրենց դժգոհությունն էին ներկայացնում, քանի որ շատերը կարծում էին, որ երկար են վայելելու իրենց արձակուրդը:

Նշենք, որ արդեն ՀՀ վարչապետի մակարդակով իշխանության ներկայացուցիչներին հրահանգվել է Ամանորին Հայաստանից չբացակայել, ու, կարելի է ասել, հանգիստ եվրոպական երկրներում այս անգամ իշխանավորները չեն ունենալու: Դրա փոխարեն իշխանության ներկայացուցիչների կողմից ակտիվորեն գովազդվում է տոները հենց Երեւանի Հանրապետության հրապարակում անցկացնելու տարբերակը:




Լրահոս