Beeline-ը հայտարարումէ«Սմարթ Բիզնես AllNet» հետվճարայինփաթեթների շարքի բարելավման մասին։ Կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված փաթեթները այժմ կոչվելու են «PRO»՝ PROգրեսիվ, PROդուկտիվ և PROֆեսիոնալ բիզնեսի համար։
Փաթեթները հնարավորություն կտան հաճախորդներին ստանալ ավելի շատ ինտերնետ, րոպեներ և հաղորդագրություններ նույն ամսավճարի դիմաց։ Օրինակ՝ 5200 դրամ արժողությամբ «PRO3» փաթեթը տրամադրում է 1300 րոպե դեպի ՌԴ(Beeline) և ՀՀ, ԼՂՀ,ԱՄՆ ու Կանադայի բոլոր ցանցեր, 1300 SMS-հաղորդագրություն և 20 ԳԲ գերարագ ինտերնետնախկին 1200 րոպեների, 200 հաղորդագրությունների և 7 ԳԲ ինտերնետի փոխարեն, ինչպես նաև, 10000 րոպե դեպի Beeline բջջային ցանց՝ ներառված րոպեների սպառումից հետո:
«PRO» փաթեթների բաժանորդները WhatsApp, Facebook, Messenger, Zangi, Telegram բջջային հավելվածներից կօգտվեն անսահմանափակ՝ առանց ինտերնետի տարիֆիկացման:
«PRO» շարքին ավելացել է նաև նոր փաթեթ 2300 դրամ արժողությամբ, որն իր մեջ ներառում է 400 րոպե խոսելաժամանակդեպի ՌԴ(Beeline) և ՀՀ, ԼՂՀ, ԱՄՆ ու Կանադայի բոլոր ցանցեր, 400 SMS-հաղորդագրություն, 5 ԳԲ ինտերնետ և 10000 րոպե դեպի Beeline բջջային ցանց՝ ներառված րոպեների սպառումից հետո։
«Beeline-ում մենք ուշադիր ենք մեր բոլոր հաճախորդների ցանկությունների նկատմամբ: Կորպորատիվ հաճախորդների հետ հետադարձ կապի հիման վրա մենք պատրաստ ենք առաջարկել իրենց ծախսերն օպտիմալացնելու իրական հնարավորություն: Բիզնեսի կարիքներից ելնելով՝ հաճախորդը«PRO» շարքի 4 հնարավոր տարբերակներից կարող է ընտրել իրբիզեսին համապատասխան սակագնային փաթեթը։ Վստահ եմ, որ մեր գործընկերներն ըստ արժանվույն կգնահատեն այս նոր հնարավորությունները», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 010 700 700 համարով աշխատանքային ժամերին: Ինչպես նաև, ընկերության կորպորատիվ հաճախորդները կարող են ծանոթանալ իրենց վերաբերող նորություններին ու առաջարկներին՝ հավանելով Beeline ընկերության ֆեյսբուքյան Beeline Business էջը։