Խլելը ո՞նց ա, կարո՞ղ ա գա՝ Ծառուկյանի ձեռքից բա՞ն վերցնի. Գագիկ Ծառուկյանը՝ Արթուր Վանեցյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ոչ մի մտահոգություն չունեմ: Ձայն խլելը ո՞նց ա։ Կարողա գա՝ Ծառուկյանի ձեռքից բա՞ն վերցնի։ Պետք է լիարժեք աշխատի, ներկայացնի։ Հանրությունն է, ժողովուրդն է, ով կցանկանա… իրենք ընտրություն կանեն, ըստ այդմ էլ պարզ կլինի», – անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից ընդդիմադիր բևեռ ձևավորելու և համապատասխան ընտրազանգվածին իր կողմը գրավելու հնարավորության մասին տեղեկություններին, հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ապա շարունակեց.

Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է՝ իրենց միջև համագործակցություն ձևավորվի, Ծառուկյանն արձագանքեց, թե նման խոսակցություն չի եղել, չի էլ կարող լինել, եւ որ այդ մասին հայտարարել է նաեւ Վանեցյանը:

«2015 թվականին ինչ Ծառուկյանի, «Բարգավաճի» գլխին կատարվեց, հիմնականը այս խնդիրն էր, որ կիսանախագահականը պետք է փոխվեր խորհրդարանական, որը ես առաջարկում էի, ասում էի, որ պատերազմող երկրում այդպիսի բան պետք է չլինի եւ ինչ-որ կատարվեց իմ թիմի հետ: Դա ասենք բոլորդ էլ գիտեք, որ միայն դեմ էի ես եւ հիմնականում ոչ մի քաղաքական ուժ ինչ չպաշտպանեց, որ կալանավորվեցին 630 իմ ակտիվիստներից մեկ օրվա մեջ, որ ես էլ ասեցի՝ լավ, որ այդպես է, ես կարող եմ քաղաքականության իմ էջը փակել, միայն թե բաց թողեք»,- հավելեց ԲՀԿ առաջնորդը:

Ի դեպ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ևս հերքել է տեղեկությունը, որ եղել է հանդիպում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Գագիկ Ծառուկյանի միջև։




Լրահոս