Մոսկվայում նոր տիպի կորոնավիրուս Է հայտնաբերվել եւս երեք մարդու մոտ: Այդ մասին հայտնել Է Covid-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին:
Համաճարակաբանական հետաքննության արդյունքների համաձայն, բոլոր պացիենտները վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել Էին Իտալիա: Նրանք հոսպիտալացվել են եւ մեկուսացված են ինֆեկցիոն հարկաբաժիններում: Պարզվել Է այն անձանց շրջանակը, որոնց հետ վարակվածները շփվել են: Այսպիսով՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել Է 20-ի (Չինաստանի երկու քաղաքացի, Իտալիայից վերադարձած 17 ռուսաստանցի եւ մեկ իտալացի):