ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կորոնավիրուսի հետևանքները. պաշտոնական հանդիպումները չեղարկվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 20-ին, հնարավոր է՝ չկայանա: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները արդեն հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ եթե այս ժամանակահատվածում այցելել են Չինաստան կամ Իրան, խուսափեն մասնակցել Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանին: Ու դեռեւս հաստատված չէ, որ ԵԽԽՎ նստաշրջանը կայանալու է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ մարտի 10-ից Փարիզում պետք էր սկսվեին ԵԽԽՎ հանձնաժողովի նիստերը, սակայն կորոնավիրուսի տարածվածությունից ելնելով՝ չեղարկվել են նաեւ գրեթե բոլոր հանձնաժողովների նիստերը: Համենայնդեպս, այս օրերին նախատեսված էր ԵԽԽՎ սոցիալական, առողջապահական, իրավական, կանոնադրային հանձնաժողովի նիստը, որը, սակայն, չեղարկել է:

Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը եւս հակված չէ այս օրերին Ֆրանսիա մեկնել: ԱԺ պատգամավորները սպասում են, տեսնեն, թե ինչ դիրքորոշում կհայտնեն ԵԽԽՎ նստաշրջանի կայացման վերաբերյալ Ստրասբուգում, քանի որ հստակ է, որ իսկապես վիրուսը տարածվում է,ու Հայաստանում էլ արդեն կորոնավիրուսի դեպք է գրանցվել:

Ի դեպ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եւս հորդորում է ՀՀ քաղացիներին, հաշվի առնելով նորտիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը. ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա եւ ԵՄ երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա եւ Իսպանիա) այցելություններից՝ բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Իսկ վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում են հետեւել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին եւ խորհուրդներին, կապ հաստատել տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

 ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս