ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում պայթել են ադրբեջանական տանկերը․ կան զոհեր ու վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Իզմիր քաղաքի նավահանգստում պայթել ու հրդեհվել է ադրբեջանական պետական նավթարդյունաբերական ընկերության՝ ՍՈԿԱՐ-ի վարձակալած տանկերը։ Ըստ թուրքական մամուլում հայտնված տեղեկությունների՝ տանկերով պետք է տեղափոխվեր Ադրբեջանում արդյունահանված հեղուկ գազը։

Պատահարի հետևանքով մահացել է առնվազն 2 նավաստի,14 անձ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նավաստիներից 15-ը եղել է իտալացի (նավը նավարկում է հենց Իտալիայի դրոշի ներքո), ևս մեկը՝ ռումինացի։

Պայթյունի պատճառները դեռևս   անհայտ են։ Հայտնի է միայն, որ այն տեղի է ունեցել հեղուկ գազը տանկեր լցնելիս։




Լրահոս