Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 17-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 77 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 16, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 11, խարդախության՝ 10, ընտանեկան բռնության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման եւ սպանության սպառնալիքի՝ 4-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 3, հարկերից խուսափելու՝ 2, սպանության, անձի առեւանգման, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, զենք-զինամթերքի առգրավման, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու եւ ազատությունից ապօրինի զրկելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության՝ 2, սպանության եւ անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: