ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են պատմում հարևանները. ողբերգական դեպքի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեխաներին պատուհանից գցել, ապա ցած է նետվել 40-ամյա տղամարդը: Մենք տեղեկացանք, որ նա իր կնոջ հետ ամուսնալուծված է եղել:

ArmLur.am-ին նախնական տեղեկություններ են հասել, թե ինչ է տեղի ունեցել դեպքից մի քանի օր առաջ: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեկոյան տղամարդն ասել է, որ ուշ է, մնան և առավոտյան գնան, իսկ արդեն առավոտյան տեղի է ունեցել դեպքը: Այժմ փորձում են հասկանալ, թե ուր է եղել այդ ժամանակ երեխաների մայրը. չի բացառվում, որ նա քնած է եղել:

ArmLur.am-ի հետ զրույցում բոլոր հարևաններն ապշած էին տեղի ունեցած ողբերգական դեպքից:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս